Սույն թվականի փետրվարի 5-ին hավարտ Սուրբ Պատարագի՝ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն ընթերցեց Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունում «Մայրենիի պաշտպան» անվանակարգում պարգևի արժանացած Գևորգ Հայասայի պատվոգիրը։
Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո ծառայության փոխանցմամբ, եկեղեցում տեղի ունեցած Պատարագից հետո Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը մեդալը և պատվոգիրը հանձնեց Գևորգ Հայասային: