ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ Թուրքիային 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ F-16 կործանիչների և արդիականացման լրակազմերի վաճառքին:
Reuters գործակալության տվյալով՝ Բայդենը նման կոչով նամակ է ուղարկել օրենսդիրներին։
Ավելի վաղ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի երաշխավորել, որ պատրաստ է Անկարային F-16 մատակարարել: Նա հստակեցրել է, որ այդ հարցում առանցքային դեր է վերապահված Կոնգրեսին։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտը: Ռեջեփ Էրդողանը դա կապում է Անկարային F-16-ի վաճառքի մասին ԱՄՆ Կոնգրեսի որոշման հետ: