Երբ և ինչ պայմաններով Ադրբեջանը կկարողանա վերադառնալ Ստրասբուրգ. քաղաքագիտական վերլուծություն

Երբ և ինչ պայմաններով Ադրբեջանը կկարողանա վերադառնալ Ստրասբուրգ. քաղաքագիտական վերլուծություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:
Այսպիսով, Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից: Մեկ տարի անց էլ կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
Ադրբեջանի լրատվամիջոցների հավաստմամբ՝ Ադրբեջանը կոշտ է արձագանքելու, և Բաքուն դիտարկում է Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը:
Նման խոսույթ Ադրբեջանը մեկ անգամ արդեն որդեգրել է 2017 թվականին, երբ Եվրադատարանի վճիռը չկատարելու համար Նախարարների կոմիտեն Բաքվի դեմ իրավական գործընթաց էր սկսել: Այն ժամանակ պատմությունն ավարտվեց նրանով, որ Ադրբեջանը կատարեց պարտավորությունը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին