Իրանի արտգործնախարարը Պակիստան է ժամանել երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով

Իրանի արտգործնախարարը Պակիստան է ժամանել երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով



Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Պակիստան՝ լարվածության կարգավորման շրջանակում, որը ծագել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբի վրա Իրանի զինված ուժերի հարձակումից հետո: Այդ մասին հայտնում է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում նախատեսված են Իրանի արտգործնախարարի հանդիպումները Պակիստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ջալիլ Աբբաս Ջիլանիի, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատար Անվաար-ուլ-Հաք Կաքարի հետ:
Բանակցությունների հիմնական թեման երկու երկրի հարաբերություններում լարվածության թուլացումն է։ Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը Պակիստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ջալիլ Աբբաս Ջիլանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Իրանի նախագահը կայցելի Պակիստան։