ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Իսրայելին օգնության օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Իսրայելին օգնության օրինագիծը



ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների պատրաստած օրինագիծը՝ Իսրայելին 17,6 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին: Այն չի ներառում օգնությունն Ուկրաինային և Մեքսիկայի հետ սահմանի պաշտպանությունը, գրում է The Hill-ը։
Պարբերականը նշում է, որ դեմոկրատները ճնշող մեծամասնությամբ դեմ են քվեարկել այդ օրինագծին՝ «պաշտպանելով Սենատի իրենց գործընկերներին, որոնք պայքարում են արտաքին օգնության ավելի լայն փաթեթի համար»։
Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը մտադիր է Իսրայելի օգնության մասին հանրապետական​​ օրինագիծը քննարկել հաջորդ նիստում, հայտնում է The Hill-ը։
Ավելի վաղ Սպիտակ տունը քննադատել էր հանրապետականների առաջարկը՝ Ուկրաինային օգնությունից և ԱՄՆ հարավային սահմանի ամրապնդումից զատ Իսրայելին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, նախազգուշացնելով, որ նախագահ Ջո Բայդենը վետո կկիրառի այդ օրինագծի հանդեպ, եթե Կոնգրեսն այն ընդունի:
Բայդենը վճռականորեն պաշտպանում է 118,28 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը, որը ներառում է 60,06 միլիարդ դոլար՝ Ուկրաինային աջակցելու, 14,1 միլիարդ դոլար՝ Իսրայելին և 20,23 միլիարդ դոլար՝ հարավային սահմանի անվտանգության համար: