Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին։
Ձայների 84 կողմ , դեմ՝ 10-ի հարաբերակցությամբ ։Այսպիսի արդյունքով հաստատվեց Նախարարների կազմը, որը կգլխավորի Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետից բացի փոխվել է նաև պաշտպանության նախարարությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Ջուանշեր Բուրճուլաձեին փոխարինել է Իրակլի Չիկովանին։
Կառավարությունը հաստատվել է հետևյալ կազմով.
Վարչապետ — Իրակլի Կոբախիձե;
Կրթության, գիտության և երիտասարդության նախարար- Գիորգի Ամիլախվարի;
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար- Օթար Շամուգիա;
Տնտեսության և կայուն զարգացման նախարար- Լևան Դավիթաշվիլի;
Պաշտպանության նախարար — Իրակլի Չիկովանի;
Արդարադատության նախարար՝ Ռատի Բրեգաձե;
Մշակույթի և սպորտի նախարար՝ Թեա Ծուլուկիանի;
Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար- Զուրաբ Ազարաշվիլի;
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար- Իրակլի Քարսելաձե;
Արտաքին գործերի նախարար — Իլիա Դարչիաշվիլի;
Ֆինանսների նախարար — Լաշա Խուցիշվիլի;
Ներքին գործերի նախարար — Վախթանգ Գոմելաուրի;
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար- Թեա Ախվլեդիանի։
Նիստը փակվել է Վրաստանի օրհներգով։