Բազմակի քվեարկության փաստեր, զանգվածային լցոնումներ, քվեարկության գաղտնիությունը խախտող դեպքեր՝ ԵԱՀԿ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները Ադրբեջանում նախագահի ընտրությանն արձանագրել են զգալի թերություններ: Սա, ըստ նրանց, լուրջ հարցադրումներ է առաջացնում՝ թե, արդյոք, քվեաթերթիկների հաշվարկն անաչառ է եղել: Համատեղ առաքելության ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ ընտրական հանձնաժողովների կազմը քաղաքականապես հավասարակշռված չի եղել, ինչը չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին։
Տարածաշրջանային և միջազգային զարգացումները` Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում: