«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Եվրամիության երկրների իրավասու մարմիններին՝ խնդրելով ուժեղացնել հսկողությունը Էկվադորից և Նիդերլանդներից Ռուսաստան առաքվող վարդերի նկատմամբ:
Ծառայության տվյալներով՝ դա արվել է «ծաղիկների մատակարարման ընթացքում բուսասանիտարական պահանջների բազմաթիվ խախտումների հայտնաբերման կապակցությամբ»։ Որոշման նպատակն է կանխել վարակված ծաղիկներով կարանտինային օբյեկտների ներմուծումն ու տարածումը գարնանային նախատոնական օրերին ընդառաջ։
«Ռոսսելխոզնադզորը» պարզաբանում է, որ էկվադորական և հոլանդական վարդերի 41%-ը Ռուսաստան է մտնում ԵՄ երկրների տարածքով, շատ դեպքերում դրանք վարակված են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներով։
«Վարակված ծաղիկները լուրջ վտանգ են ներկայացնում Ռուսաստանում զարգացող ջերմոցային համալիրների համար, քանի որ էկվադորյան և հոլանդական վարդերով ներկրված կարանտինային բացիլները լոլիկի, պղպեղի, հազարի, գետնանուշի և մի շարք ծաղկավոր բույսերի ամենավնասակար վիրուսների հիմնական կրողն են։ Լոլիկի և պղպեղի բերքատվության կորուստները կարող են հասնել 100%-ի, հազարի և գետնանուշի` 80%-ի»,- զգուշացրել է «Ռոսսելխոզնադզորը»։