65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը որոշել է կրկին առաջադրել իր թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Bild-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի համաձայն՝ այդ հայտարարությունը Ֆոն դեր Լայենն արել է իր ներկայացրած «Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավարության նիստից հետո:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահն է 2019 թվականից։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի։
Ըստ լրատվամիջոցի՝ ներկայումս միակ վարչապետը, որը կարող է կտրականապես դեմ լինել նրա թեկնածությանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է։ Բուդապեշտը գտնվում է Բրյուսելի խիստ հսկողության տակ և մեղադրվում է ժողովրդավարությունից հրաժարվելու համար:
Համաձայն պայմանագրերի՝ Եվրահանձնաժողովի նախագահը նշանակվում է Եվրոպական խորհրդում ձայների մեծամասնությամբ, ինչը տեսականորեն կխանգարի Օրբանին միանձնյա արգելափակել Լայենի վերընտրությունը, եթե մյուս առաջնորդները տան իրենց համաձայնությունը:
Խորհրդի առաջարկն այնուհետև ուղարկվում է Եվրախորհրդարան, որտեղ դրա ընդունման համար անհրաժեշտ է բացարձակ մեծամասնություն: