Ուկրաինան և Դանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Դանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել



Այսօր Լվովում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենը համաձայնագիր են ստորագրել անվտանգության և երկարաժամկետ աջակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականին Դանիան Ուկրաինային ռազմական օգնություն կտրամադրի առնվազն 1,8 միլիարդ եվրոյի չափով, ևս 8,5 միլիարդ եվրո՝ 2023-2028 թվականներին։ Երկիրը խոստանում է օգնել նաև F-16-կործանիչների, զինամթերքի և զենքի տեղափոխման հարցում։
Դանիան G7-ի անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը նման համաձայնագիր է ստորագրում։ Նախկինում Ուկրաինան նմանատիպ պայմանագրեր էր կնքել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։