ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին 08.03.2024 . Տարածաշրջան

ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին
		08.03.2024 . Տարածաշրջան


Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների նախապատրաստման մասին։ «Դեսպանատունը հետևում  է այն հաղորդագրություններին, որոնցում նշվում է, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ իրականացնել Մոսկվայում խոշոր իրադարձությունների ժամանակ, այդ թվում՝ համերգների», — ասվում է դեսպանատան կայքում  հրապարակված հաղորդագրության մեջ:
 
Դիվանագիտական առաքելությունը երկրում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել «մեծ հավաքներին» մասնակցելուց։ Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել «հետևել տեղական լրատվամիջոցների նորություններին» և «զգույշ լինել  շրջապատի նկատմամբ»:
 
Ամերիկյան դեսպանատանը հղում կատարելով՝ նման տեղեկություն է հրապարակել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին