Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը 03.04.2024 . Միջազգային

Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը
		03.04.2024 . Միջազգային


ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին նշված է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատների» (EAPD) ֆեյսբուքյան էջում:
 
Որպես առաջին կին թեկնածու՝ 2022 թվականին Էլեն Ասատրյանը ստացել էր ամենաշատ ձայները քաղաքային խորհրդում: Հաղթելով Գլենդելի քաղաքային խորհրդի այս ընտրություններում՝ նա դարձավ առաջին ամերիկահայ կինը, որը զբաղեցնելու է Լոս Անջելեսի շրջանի չորրորդ ամենամեծ քաղաքի քաղաքապետի պաշտոնը:
 
X-ի իր միկրոբլոգում Էլեն Ասատրյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և նշել, որ ոչ մի կարևոր գործ հեշտությամբ չի ստացվում: «Այս հաղթանակը պահանջեց թիմային աշխատանք և հաստատակամություն: Բոլոր բնակիչները և շահագրգիռ կողմերը կարող են հպարտանալ այս հաջողությամբ, այն արդարության և ներառականության արտահայտությունն է»,- գրել է նորընտիր քաղաքապետը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին