Բայրամովն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Բայրամովն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիին` Բաքվում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նշվում է, որ կողմերը բարձր են գնահատել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

 

Ընդգծվել է, որ ներկայումս կարևոր քայլեր են ձեռնարկվում՝ զարգացնելու քաղաքական, առևտրային, տնտեսական և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը։

 

Բայրամովը և Մուսավին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության այլ հարցերի շուրջ: Ադրբեջանցի դիվանագետը կարևորել է տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում Բաքվի և Թեհրանի հարաբերությունների զարգացումը, նշել 3+3 ձևաչափի արդյունավետությունը։