Մեծ Բրիտանիան աննախադեպ 617 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի Ուկրաինային։ Այն ներառում է շուրջ 400 տրանսպորտային միջոց, 1600 հարվածային և զենիթային հրթիռներ, 4 միլիոն միավոր զինամթերք և այլ ռազմատեխնիկա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ այդ աջակցությունը կենսական նշանակություն ունի նաև Եվրոպայի անվտանգության համար: