Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։
Նա նշել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի հետ, նրան հանձնել Ալիևի նամակը։