Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանի կոչը Հայաստանին

Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանի կոչը Հայաստանին

Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում. այժմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձևավորելու ժամանակն է։ Այդ մասին Իրաքից վերադառնալիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։

 

Նա նշել է, թե հույս ունի, որ Հայաստանը լուսավոր ապագային ուղղված ճանապարհը կընտրի։

 

«Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ։ Քանի դեռ բաց են, դա պետք է գնահատել։ Հուսով եմ՝ Հայաստանը ճիշտ ճանապարհը կընտրի և նոր ժամանակաշրջան կսկսվի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին