Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով երկրի հարավային շրջաններում հեղեղումներ են, կան զոհեր և անհետ կորածներ: Տասնյակ բնակելի շինություններ են վնասվել և ավերվել: Տեղաշարժվել հնարավոր է միայն նավակներով: Գուանդուն շրջանի իշխանությունը 110000 քաղաքացու է տարհանել: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Տարածաշրջանին հասցված վնասը գնահատվում է շուրջ 20 մլն դոլար:
Չինական ԶԼՄ-ները գրում են, որ մի շարք գետերի մակարդակը կարող է հասնել առավելագույնին, ինչը «100 տարին մեկ» մեկ է պատահում:
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: