ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է` փոխնախարարի ձերբակալման մասին արդեն զեկուցվել է թե՛ նախագահ Վլադիմիր Պուտինին, թե՛ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: