Անկարայում Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում «ձեռք բերված առաջընթացի մասին»։ Նա նշել է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ, և տարածաշրջանը պետք է կայունության հասնի»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը, միաժամանակ, խոստացել է շարունակել աջակցել Ադրբեջանին՝ բոլոր ոլորտներում։