Էրդողանի այցը ԱՄՆ կարող է տեղի ունենալ այս տարվա հուլիսին. պետքարտուղարի տեղակալ 10.05.2024 . Տարածաշրջան

Էրդողանի այցը ԱՄՆ կարող է տեղի ունենալ այս տարվա հուլիսին. պետքարտուղարի տեղակալ
		10.05.2024 . Տարածաշրջան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է այցելել ԱՄՆ այս տարվա հուլիսին՝ կապված հուլիսի 12-13-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը՝ Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա խորհրդի 39-րդ նիստի ժամանակ։

«Մենք անհամբեր սպասում ենք նախագահ Էրդողանին հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունելու հնարավորությանը։ Թուրքիան կարևոր և դրական դեր է խաղացել ուկրաինական հակամարտության համատեքստում»,- նշել է Բասը:

Նրա խոսքով՝ Անկարան կարևոր աշխատանք է տարել տարածաշրջանային շատ ճգնաժամերի լուծման հարցում:

Էրդողանի այցն ԱՄՆ նախատեսված էր մայիսի սկզբին, սակայն լրատվամիջոցները նշել են, որ այն անորոշ ժամկետով հետաձգվել է:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին