Եվրամիությունն առաջիկա շաբաթներին կուժեղացնի իր աջակցությունը Կիևին. Մակրոն 11.05.2024 . Միջազգային

Եվրամիությունն առաջիկա շաբաթներին կուժեղացնի իր աջակցությունը Կիևին. Մակրոն
		11.05.2024 . Միջազգային


Եվրամիությունն առաջիկա շաբաթներին կուժեղացնի իր աջակցությունը Կիևին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
 
«Մեր ապագան և մեր անվտանգությունը վտանգված են Ուկրաինայում: Հենց այդ պատճառով մենք պետք է ուժեղացնենք օգնությունը, ինչը կանենք առաջիկա շաբաթներին։ Անհրաժեշտ է ավելի շատ տեխնիկա մատակարարել ուկրաինացիներին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը՝ YouTube-ի իր ալիքում պատասխանելով օգտատերերի հարցերին:
 
Մակրոնը հավելել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին:
 
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք ստիպված չենք լինի պատերազմի մեջ մտնել, Ֆրանսիան պատերազմի տերություն չէ, այլ խաղաղության տերություն, բայց եթե մենք խաղաղություն ենք ուզում, մենք պետք է պաշտպանենք այն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին