«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Շվեյցարիան 12.05.2024 . Միջազգային

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Շվեյցարիան
		12.05.2024 . Միջազգային


Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Շվեյցարիան։  Խորվաթիան և Ֆրանսիան զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ 

«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:

«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին