Հունաստանի վարչապետը Թուրքիայում է 13.05.2024 . Միջազգային

Հունաստանի վարչապետը Թուրքիայում է
		13.05.2024 . Միջազգային


Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Օրակարգում են երկկողմ հարաբերությունների և գործակցության զարգացման հետ կապված հարցեր։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Reuters գործակալությունը գրում է, որ այս բանակցությունների նպատակն է պահպանել վերջին ամիսներին երկկողմ հարաբերություններում ձեռք բերված դրական դինամիկան՝ չնայած առկա խնդիրներին:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին