Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենի հետ։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերությունների բոլոր հարցերի, այդ թվում՝ Վրաստանում վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, կիսել են իրենց մտահոգությունները:
Կոբախիձեն մեկնաբանել է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ընդգծել, որ պետք է դիտարկել միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր և արդար հարաբերություններ։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին