Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ հսկելու ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով 14.05.2024 . Տարածաշրջան

Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ հսկելու ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով
		14.05.2024 . Տարածաշրջան


Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի պաշտոնի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը:

Նա հստակեցրել է, որ ռուս սահմանապահները հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ: «Երևանը խնդրել է սահմանազատման գծից դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը: Հայկական կողմի խնդրանքով կփակվի նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը»,- ասել է Բորտնիկովը:

Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների ժամանակ համաձայնեցրել էին, որ ռուս սահմանապահները դուրս կգան «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ ռուսական զինվորական կետերը կդադարեցնեն գործունեությունը Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին