Մոսկվան չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Վերահաստատել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման դիրքերից։ Թեմայի շարունակությունը և տարածաշրջանային, միջազգային այլ նորություններ Մերի Ներսիսյանն է ներկայացնում: