ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ 17.05.2024 . Տարածաշրջան

ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
		17.05.2024 . Տարածաշրջան


Աշխաբադում անցկացվող մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հետ:
 
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին