Սերբիայի ձախակողմյան կուսակցությունը՝ Սոցիալիստների շարժումը, հայտարարել է, որ աշխատում է օրինագծի վրա, որն ուղղված է երկրում օտարերկրյա հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելուն։
Փաստաթուղթը շատ նման է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքին, որն ամենայն հավանականությամբ շուտով կկիրառվի Վրաստանում:
Սերբական հասարակական կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները մտահոգված են Սոցիալիստական շարժման պատգամավորների նախաձեռնությամբ։ Նրանք դա համարում են «քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին վախեցնելու միջոց։ Այսինքն՝ այն լրատվամիջոցներին, որոնք քննադատում են կառավարության աշխատանքը և կազմակերպություններին, որոնք փորձում են ինչ-որ կերպ բարեփոխել հասարակությունը, որոշակի քաղաքականություն առաջարկել»։
Հունիսի 2-ին սերբ ընտրողները մասնակցելու են կրկնակի ընտրությանը, և, ըստ դիտորդների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դեմ պայքար առաջարկող օրինագիծը կարող է ավելի շատ ձայներ բերել սերբական սոցիալիստական շարժմանը:
Փետրվարին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ նշելով, որ Սերբիայում 2023 թվականի վերջին անցկացված ընտրությունը «ԵՄ թեկնածու երկրի համար սպասված չափանիշներից ցածր էին», և կոչ արել անկախ հետաքննություն անցկացնել քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ: