Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արձակվել է՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արձակվել է՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ



Մեծ Բրիտանիայում խորհրդարանը պաշտոնապես լուծարվել է՝ կապված առաջիկա արտահերթ ընտրության հետ՝ ասվում է օրենսդիր մարմնի կայքում։
Ընտրությունը նախատեսված է հուլիսի 4-ին և ըստ գործող օրենքի՝ խորհրդարանը պետք է լուծարվի դրանից 25 աշխատանքային օր առաջ: Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընտրությունը տեղի կունենա աշնանը, սակայն կառավարությունը համաձայնել է ավելի վաղ ժամկետի հարցում: Վարչապետ Ռիշի Սունակն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը բավարարել է խորհրդարանը ցրելու իր խնդրանքը։
Բրիտանական խորհրդարանի լուծարումն ինքնաբերաբար նշանակում է, որ նրա Համայնքների՝ ստորին պալատի, բոլոր 650 տեղերը թափուր են դառնում: Ընտրությունից հետո՝ հուլիսի 9-ին, խորհրդարանը կհանդիպի նոր կազմով՝ խոսնակ ընտրելու և պատգամավորների երդման համար։
Հարցումների տվյալները և տեղական ընտրության արդյունքները ցույց են տալիս Սթարմերի գլխավորած Լեյբորիստական ​​կուսակցության ժողովրդականության աճը: Չի բացառվում, որ Լեյբորիստները հաղթեն 14 տարի ընդդիմություն լինելուց հետո:
Մեծ Բրիտանիայում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ Մեծամասնություն կստանա այն կուսակցությունը, որի թեկնածուները կհաղթեն ավելի քան 325 ընտրատարածքում։