Միացյալ նահանգներն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ենս Ստոլտենբերգի իրավահաջորդի թեկնածության շուրջ կոնսենսուսի հնարավոր կլինի հասնել մինչև դաշինքի գագաթնաժողովը, որը նախատեսված է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում՝ հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:
Նրա խոսքով՝ դաշնակիցները «շարունակում են քննարկումները» պաշտոնի թեկնածուների՝ Նիդերլանդների հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի թեկնածության հարցով:
«Ինչպես գիտեք, Ռյուտեն մեծ աջակցություն է վայելում, բայց ոչ բոլոր դաշնակիցներն են պատրաստ հաստատել նրա թեկնածությունը, ուստի մենք ակնկալում ենք քննարկումներ այս հարցով»,- հավելել է Սմիթը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ընտրություններ չկան, դաշինքը ղեկավար նշանակվում է բոլոր անդամ երկրների կոնսենսուսի հիման վրա։