Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին․ Ֆիդան

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին․ Ֆիդան

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին. այդ հարցը կքննարկվի միավորման նախարարական հանդիպմանը Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան այցի ընթացքում։
Նրա խոսքով՝ եվրոպական որոշ պետություններ դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ուստի Անկարան BRICS-ը դիտարկում են որպես ինտեգրման այլընտրանքային հարթակ։
Լրատվամիջոցների տվյալով՝ Ֆիդանը Պեկինում նաև հայտարարել է, որ հույս ունի ներկա լինել Ռուսաստանում BRICS-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին