Ղրիմի կամուրջն այլևս ռազմական նշանակություն չունի. Ուկրաինական նավատորմի խոսնակ 17.06.2024 . Միջազգային

Ղրիմի կամուրջն այլևս ռազմական նշանակություն չունի. Ուկրաինական նավատորմի խոսնակ
		17.06.2024 . Միջազգային


Ուկրաինայի ռազմածովային ուժերի (նավատորմի) խոսնակ Դմիտրի Պլետենչուկն ասել է, որ Ղրիմի կամուրջը ռազմական տեսանկյունից այլևս նշանակություն չունի, և դրա ոչնչացումն անիմաստ է:

«Այն գրեթե չի օգտագործվում ռազմական լոգիստիկայի համար, քանի որ կամրջով անցնում է ընդհանուր բեռի մեկ քառորդից պակասը»,- ասել է խոսնակը:

Պլետենչուկը կարծում է, որ կամուրջն այլևս մարտավարական-ռազմավարական նշանակություն չունի այն վնասներից հետո, որոնք ստացել է Ուկրաինայի անվտանգության ծառայության և ռազմածովային ուժերի համատեղ գործողության արդյունքում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակմամբ:

Մայիսի վերջին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ սպառնացել էր հարձակվել Ղրիմի կամրջի վրա՝ այն անվանելով առաջնահերթ թիրախներից մեկը: Հատուկ ծառայությունը պնդել է, որ իրենք արդեն երկու անգամ հարձակվել են կամրջի վրա, ներառյալ ծովային դրոններով:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին