Չորեքշաբթի՝ հունիսի 26-ին, Հյուսիսատլանտյան խորհուրդը որոշել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին նշանակել ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Նա կփոխարինի Ենս Ստոլտենբերգին, որը դաշինքը ղեկավարել է 14 տարի։
Ռյուտեն գլխավոր քարտուղարի իր գործառույթները կստանձնի 2024 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա 57 տարեկան է և 2010 թվականի հոկտեմբերից չորս ժամկետ անընդմեջ գլխավորել Է Նիդերլանդների կառավարությունը:
Ստոլտենբերգը ողջունել է Ռյուտեին՝ որպես իր իրավահաջորդի և հայտարարել, որ ՆԱՏՕ-ն թողնում է «լավ ձեռքերում»: