Թեհրանը հայտարարել է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

Իրանը բաց է պահում դիվանագիտական ​​ուղիները ԱՄՆ-ի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսման և Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ բանակցությունների համար` ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ Նրան մեջբերում է EFE-ն։
Նա հավելել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև արդեն տեղի են ունեցել անուղղակի բանակցություններ, և խոստացել է անհրաժեշտության դեպքում մանրամասներ հայտնել։
Քանանին ասել է, որ Թեհրանը «լավ դիրքում է ապագա բանակցությունների համար»՝ շնորհիվ այն հիմքի, որը դրել է Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին: Նրա մահից հետո Իրանում կայացած նախագահի ընտրությունում հաղթել է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ռեֆորմիստների միակ թեկնածու Մասուդ Փեզեշքիանը։ Նա հանդես է գալիս միջուկային գործարքի վերսկսման օգտին՝ ասելով, որ Իրանը պետք է երկխոսություն հաստատի արևմտյան երկրների հետ և կառուցի հարաբերությունները Վաշինգտոնի հետ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին