Իրանը չի նախատեսում զորքեր ուղարկել «Հըզբոլլահ» շարժմանն օգնության․ Լիբանանն ապացուցել է, որ կարող է ինքն իրեն պաշտպանել՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Մերձավոր Արևելքի կառավարությունները, երկրները և տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ Լիբանանում և Պաղեստինում, ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները Իսրայելի ագրեսիայից պաշտպանվելու համար։
Լիբանանն ապացուցեց, որ ինքը կարող է հաղթել այդ օկուպացիոն ռեժիմին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կամավորներ կամ օժանդակ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասել է Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ։