3 + 2 ձեւաչափի բանակցություններում քննարկվել են տեխնիկական հարցեր. Նիկոլ Փաշինյան

3 + 2 ձեւաչափի բանակցություններում քննարկվել են տեխնիկական հարցեր.  Նիկոլ Փաշինյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

-Պրն. Վարչապետ, Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի՝ «3+2» առաջին հանդիպումը, որին մասնակից երկրները ներկայացված են եղել փոխարտգործնախարարների մակարդակով։ Ի՞նչ հարցեր են քննարկվել տվյալ ձեւաչափում։

Մոսկվայում կայացած 3 + 2 բանակցություններում քննարկվել են տեխնիկական հարցեր, հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը դրական է գնահատում հանդիպման արդյունքները, սակայն դա չի նշանակում, որ այն բոլոր ռիսկերն ու մտավախությունները, որոնց մասին Հայաստանը հայտարարել էր ավելի վաղ, այլեւս չկան։ 3 + 2 ձևաչափը համապատասխանում է կառավարության ծրագրի այն կետին, որ Հայաստանը ցանկանում է մասնակցել տարածաշրջանային գործընթացներին»։

Նրա խոսքերով այնտեղ տանիքից բնականաբար մանանա չի թափվում, սակայն իրենք որոշել են մասնակցել դուրս չմնալու համար այս տարածաշրջանային ֆորմատից։ Նրա խոսքերով այն պահից երբ նրանք զգան, որ բանակցությունները վնասում են Հայաստանի շահերին, Հայաստանը դուրս կգա տվյալ ֆորմատից։