Թուրքիայի նախագահը Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: Ռեջեփ Էրդողանը նշել է, որ կշարունակի աջակցել այդ ջանքերին:
«Տարածաշրջանային զարգացումներն ընդգծում են գործակցության և համերաշխության ամրապնդման կարևորությունը: Իսկ 3+3 հարթակը ինստիտուցիոնալ կառույցի վերածելը երկխոսության մեխանիզմն ավելի արդյունավետ կդարձնի»,- համոզմունք է հայտնել Էրդողանը։