Գնել Սանոսյանը՝ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման մասին

Գնել Սանոսյանը՝ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման հարցերին:

«Խոսքը Մեղրիի երկաթգծի, Երասխի հատվածի, Իջևանի հատվածի երկաթգծի մասին է. այսինքն՝ այն ենթակառուցվածները, որոնք եղել են և հիմա չեն գործում, դրանց վերագործարկման հնարավորությունների մասին է խոսքը»,- նշեց նա:

Իսկ թե որ երկաթգիծն է ավելի իրատեսական առաջին փուլով համաձայնեցնելու համար, նա ասաց. «Տարբերություն, կարծում եմ, չկա: Աշխատանքները, իհարկե, տարբեր են, բայց Մեղրիի հատվածում աշխատանքը ենթադրում է աշխատանք Երասխում, և ենթադրում է որպես համակարգ ավելի մեծ կապ ու հնարավորություն Իրանի մասով, թե արդեն Ադրբեջանի և Կարսի ու Գյումրիի մասով՝ նաև Թուրքիայի հետ»: