Այս անգամ Ախալցխայի քաղաքապետարանի հանրային դպրոցների աշակերտները մրցվել են բասկետբոլի և սեղանի թենիս մարզաձեւերում: Բասկետբոլում տղաների մեջ տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
1-ին տեղ – Ախալցխայի թիվ 5 հանրային դպրոց
2-րդ տեղ – Վալե քաղաքի թիվ 1 հանրային դպրոց։
Մրցանակային տեղեր են զբաղեցրել աղջիկների միջև՝
1-ին տեղ – Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոց
2-րդ տեղ – Փոքր Փամաճ գյուղի հանրային դպրոց։
Սեղանի թենիսում տղաների միջև առաջին տեղը զբաղեցրել է Սազելի գյուղի հանրային դպրոցը, երկրորդ տեղը՝ Մուսխի հանրային դպրոցի թիմը։
Աղջիկների միջև առաջին տեղը զբաղեցրեց Մուսխի հանրային դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Մինաձեի և Ախալցխայի թիվ 1 հանրային դպրոցների միացյալ թիմը։
Հաղթող թիմերի անդամները Ախալցխայի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Առաջին տեղը զբաղեցրած թիմերը կմասնակցեն մարզային խաղերին։ Տարածաշրջանային խաղի հաղթող թիմերը կպայքարեն Վրաստանի առաջնության համար, ապա կմրցեն միջազգային մրցումներում։