Իլհամ Ալիև. Մակրոնի ականջները վեր են բարձրացված, նա չի կարող պարզապես նստել իր երկրում. Ոչ, նա նաեւ պետք է մտնի Վրաստան

Իլհամ Ալիև. Մակրոնի ականջները վեր են բարձրացված, նա չի կարող պարզապես նստել իր երկրում. Ոչ, նա նաեւ պետք է մտնի Վրաստան

Հասկանում եք, Մակրոնի ականջները վեր են բարձրացված, նա չի կարող պարզապես նստել իր երկրում, ոչ, նա նույնպես պետք է մտնի Վրաստան»,- RIA Novosti գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Լավ է, որ այժմ իրավիճակը (Վրաստանում) շարժվում է դեպի կայունություն։ Հասկանում եք, Մակրոնի ականջները վեր են, նա չի կարող պարզապես նստել իր երկրում, ոչ, նա նաեւ պետք է մտնի Վրաստան»,- ասել է Ալիևը։

Նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը մեկնաբանել է Վրաստանում հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ֆինանսավորումը և նշել, որ իր երկրում արգելված է արտերկրից լրատվամիջոցների ֆինանսավորումը։

«Պարզվեց, որ Վրաստանում գործում են հազարավոր հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են ստանում Արևմուտքից, իսկ այնտեղ աշխատող մարդիկ, հավանաբար տասնյակ հազարներ, եթե ոչ ավելին, աշխատավարձ են ստանում։

Օրինակ, արտասահմանյան աղբյուրներից ադրբեջանական լրատվամիջոցների ֆինանսավորումն անգամ մեկ տոկոսով անհնար է։ Սա անհնար է։ Ինչո՞ւ։ Մենք ԱՄՆ-ում չենք ֆինանսավորում լրատվամիջոցներին, ինչո՞ւ նրանք պետք է ֆինանսավորեն մերը:

Այսպիսով, օգտագործելով իրենց սեփական ռեսուրսները, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը, նրանք կեղտ են տարածում մեր երկրի ու ժողովրդի վրա և ստվեր գցում Հայաստանի նկատմամբ մեր հաղթանակի վրա։ Կարծում եմ, որ Վրաստանը որոշ ժամանակ կորցրեց խնդիրը լուծելու համար, և երբ դա արվեց, ինչպես ասում են, գնացքը մի փոքր հեռացավ»,- նշել է Ալիևը։