Ուկրաինան կարող է հարձակվել, օրինակ՝ Ռուսաստանի ռազմական օբյեկտների վրա՝ պաշտպանության նպատակով. Մերց

Ուկրաինան կարող է հարձակվել, օրինակ՝ Ռուսաստանի ռազմական օբյեկտների վրա՝ պաշտպանության նպատակով. Մերց


ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան վերացրել են Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Ուկրաինա մատակարարվող զենքի հեռահարության հանդեպ այլևս որևէ սահմանափակում չկա՝ ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ էլ մեր կողմից։ Ամերիկացիների կողմից նույնպես նման բան չկա»,- ասել է կանցլերը՝ WDR հեռուստառադիոընկերության կազմակերպած ֆորումի քննարկման ժամանակ։

«Դա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, օրինակ՝ հարձակվելով Ռուսաստանում գտնվող ռազմական օբյեկտների վրա»,- նշել է Մերցը։