Վանաձորում ազգային պարի միջոցով բարձրաձայնել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցը․ ՄԻՊ
Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը, Վանաձորի «Մոր և մանկան» պուրակում մասնակցել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանրային նախաձեռնությանը, հայտնում են պաշտպանի աշխատակազմից։ Նախաձեռնության նպատակն էր ազգային ավանդական պարի միջոցով ընդգծել կանանց փոխադարձ աջակցության, համերաշխության և համայնքային միասնության կարևորությունը, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել կանանց…
