Զովունի բնակավայրում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 24 միլիոն 800 հազար դրամ կադաստրային արժեքով 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Շ.Ս.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել…
