Վրաստանում մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների թոշակը հունվարի 1-ից կդառնա 415 լարի
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 415 լարի։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակը կավելանա 45 լարիով՝ ինդեքսավորման կանոններով նախատեսված 20 լարիի փոխարեն։ Նշված փոփոխությունը չի վերաբերում բարձրալեռնային բնակավայրերում բնակվող կենսաթոշակառուներին։ Կոբախիձեի հայտարարությամբ՝ փոփոխության արդյունքում պետական բյուջեից կենսաթոշակների համար նախատեսված…
