Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն. Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր փոխտնօրենի հետ
Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) անցկացվող Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի 5-րդ գլոբալ համաժողովի շրջանակում աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Դենիզ Պիրես դե Կարվալյոյի հետ։ Այդ մասին հայտնում են աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում նախարար Թորոսյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության դերը՝ միջմշակութային երկխոսության խթանման,…
