Նինոծմինդայի ավագ դասարանների աշակերտները ճանաչողական այցով այցելել են պատմական վայրեր
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության նախաձեռնությամբ մունիցիպալիտետի ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվել է ճանաչողական միջոցառում։ Դրա շրջանակում երիտասարդներն այցելել են Գորելովկայի, Փարվանայի և Ղաուրմայի տարածքներում գտնվող պատմական վայրեր։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը պատմական ժառանգության վերաբերյալ, ավելի խորությամբ ծանոթացնել նրանց հայրենի տարածաշրջանի պատմությանը և նպաստել մշակութային արժեքների հանրահռչակմանը։ Ճանաչողական միջոցառման շրջանակում աշակերտները հանդիպել են…
