«Armeno-Georgica» կոնգրեսը բարձր մակարդակի գիտական ֆորումի օրինակ է, որը մենախոսությունը վերածում է արդյունավետ երկխոսության․ Լավրենտի Ջանաշվիլի
Սեպտեմբերի 2-4-ը Երևանում անց է կացվել հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։ Թեմայի շուրջ մեր խմբագրության հարցերին է պատասխանում Լավրենտի Ջանաշվիլին (Թբիլիսիի Իվ․Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտ)։ — Պարոն Լավրենտի, սեպտեմբերի 2–4-ը Երևանում անցկացված հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսի բացմանը նշվեց, որ ներկայումս ավելացել են հակագիտական դրսևորումները։ Ըստ…
