ԵՄ-ն դիտարկում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը

ԵՄ-ն դիտարկում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը

Եվրամիությունը նախնական հիմք է ստեղծում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների լայնածավալ վերացման համար, ներառյալ՝ տրանսպորտի, նավթի և գազի արտահանման, ֆինանսական ու բանկային ոլորտները՝ ասվում է Euronews-ի տրամադրության տակ հայտնված ոչ պաշտոնական փաստաթղթում: ԵՄ ոչ պաշտոնական փաստաթղթում, որն անդամ երկրներն օգտագործում են դռնփակ բանակցություններում, նաև ասվում է, որ ահաբեկչական խմբավորումների ցուցակից «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումներին, ինչպիսին, օրինակ՝ «Հայաթ…

Read More
ՌԴ և Ուկրաինայի փոխադարձ հարձակումները շարունակվել են

ՌԴ և Ուկրաինայի փոխադարձ հարձակումները շարունակվել են

Հունվարի 15-ի գիշերը Ռուսաստանի Վորոնեժի շրջանի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել՝ հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Նրա խոսքով՝ «հրդեհն» առաջացել է ձեռնարկության տարածքի վրա մի քանի անօդաչու թռչող սարքերի ընկնելու պատճառով։ «Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները»,- նշել է Գուսևը՝ հավելելով, որ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգը պահպանվում է։ ՌԴ…

Read More
Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայի բանակցություններին. Ժան-Նոել Բարո

Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայի բանակցություններին. Ժան-Նոել Բարո

Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայում ցանկացած խաղաղ բանակցություններին՝ հայտարարել է հանրապետության արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Մենք միշտ ասել ենք, որ եթե ուկրաինացիները դա ցանկանան, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է ներգրավվել բանակցություններում, մենք դրա հետ կապված տաբու չունենք։ Կարևորն այն է, որ Ֆրանսիան մաս կազմի եվրոպական անվտանգությանը վերաբերող ցանկացած բանակցությունների։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում,…

Read More
Հուսով ենք՝ համաձայնագիրը կարևոր դեր կխաղա պաղեստինցի ու իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում. ՀՀ ԱԳՆ

Հուսով ենք՝ համաձայնագիրը կարևոր դեր կխաղա պաղեստինցի ու իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Գազայում հրադադարի հաստատման վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնագիրը: «Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների ու գերիների ազատ արձակումը: Հույս ենք հայտնում, որ այն կարևոր դեր կխաղա պաղեստինցի ու իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում և ճանապարհ կհարթի դեպի համապարփակ խաղաղություն ու…

Read More
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ստորագրվել է Գազայի հատվածում կրակի դադարեցման և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պատանդառված իսրայելցիների ազատ արձակման մասին համաձայնագիրը․ վերջիններս կփոխանակվեն իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների հետ։ Այդուհանդերձ, դեռ վաղ է խոսել այն մասին, որ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին սկսված պատերազմը ավարտվել է․ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև գործարքը ներառում է երեք փուլ, որոնցից դեռ համաձայնեցված է…

Read More
Թրամփի թիմը կասկածում է, որ Ուկրաինայում արագ կարգավորումը հնարավոր է. Reuters

Թրամփի թիմը կասկածում է, որ Ուկրաինայում արագ կարգավորումը հնարավոր է. Reuters

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները խոստովանել են, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը, որը Թրամփը խոստացել էր կնքել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը, անհնար է։ Նրանք Reuters-ին ասել են, որ ըստ նոր կանխատեսումների՝ ռազմական վեճը լուծելու համար ամիսներ կպահանջվեն: Լրատվականը նկատել է, որ ընտրությունից առաջ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Ուկրաինայի…

Read More
Սիրիայում տեղի կունենա հիմնադիր ժողովի ընտրություն

Սիրիայում տեղի կունենա հիմնադիր ժողովի ընտրություն

Սիրիայում կանցկացվի հիմնադիր խորհրդարանի ընտրություն, որի կազմում կընդգրկվի ավելի քան 1500 մարդ։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը։ Երկրի նոր կառավարությունը հավատարիմ է սիրիական հասարակության բոլոր հատվածների ներառականությանը և ներկայացվածությանը, նշում է պարբերականը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր կանխել Սիրիայի փլուզումը։ «Թուրքիան ի վիճակի է սիրիական տարածքում ջախջախել բոլոր զինյալներին, այդ…

Read More
Բունդեսթագի նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ

Բունդեսթագի նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով կկանգնեն դատարանի առաջ՝ հայտնում են գերմանական և ադրբեջանական ԶԼՄ-ները: Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, ինչպես նաև տարբեր պաշտոնյաների կաշառելու համար՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ գործունեություն ծավալելու համար: Բունդեսթագի նախկին պատգամավորները հերքում են մեղադրանքները: Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

Read More
Իսրայելը հերքել է ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը Գազայի գործարքին

Իսրայելը հերքել է ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը Գազայի գործարքին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իբր համաձայնել է Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկվող գործարքին և պատանդների ազատ արձակմանը։ «Հակառակ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը դեռ չի արձագանքել գործարքին»,- ասվում է հաղորդագրությունում։ Չորեքշաբթի ավելի վաղ Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել 25-25 ձևաչափով

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել 25-25 ձևաչափով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄԷ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել՝ 25-ը 25-ի դիմաց ձևաչափով: «Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ 2025 թվականին…

Read More
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկ

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկ

Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ծրագրերի քննարկման ֆոնին ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել այդ երկրի հետ համագործակցությանը, և 2024 թվականին մի շարք ուղղություններով արդեն նկատվել է ակտիվության նվազում, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարան ուղարկելու՝ Հայաստանի Կառավարության որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող քայլ է և պետք է գնահատվի որպես…

Read More
Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան

Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը սկզբունքորեն դեմ չէ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններին, բայց խնդիրը ոչ թե բանակցություններն են, այլ դրանց արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարումը: Մինչդեռ Միացյալ Նահանգները դա չի արել ու հետամուտ է եղել Իրանի վարչակարգի տապալմանը։ Փեզեշքիանը նաև շեշտել է, որ Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ…

Read More
Թրամփը ծրագրել է այցելել  Կալիֆոռնիայի հրդեհից տուժած շրջանները. Մայք Ջոնսոն

Թրամփը ծրագրել է այցելել Կալիֆոռնիայի հրդեհից տուժած շրջանները. Մայք Ջոնսոն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այցելել Կալիֆոռնիայի հրդեհից տուժած շրջանները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, փոխանցում է Politico-ն։ Հունվարի 9-ին Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին կոչ էր արել հրաժարական տալ նահանգում բռնկված հրդեհների ֆոնին: Քաղաքական գործչի խոսքով՝ նահանգապետի մեղքով այրվում են ԱՄՆ-ի լավագույն գեղատեսիլ տարածքները։ Ի…

Read More
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածի հարցով. The Times of Israel

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածի հարցով. The Times of Israel

Կատարում բանակցությունների ժամանակ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածի վերաբերյալ, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով արաբ պաշտոնյաներին: «Իսրայելն ու Համասը երկուշաբթի երեկոյան պայմանավորվել են պատանդներին ազատ արձակելու գործարքի շուրջ»,- գրում է թերթը։ Աղբյուրները կարծում են, որ համաձայնագրի մասին կհայտարարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի, դա կլինի ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի…

Read More
Միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը. Բլինքեն

Միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը. Բլինքեն

Վաշինգտոնը Երևանի հետ համագործակցում է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ: «Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է Էնթոնի Բլինքենը: Նա տեղեկացրել է, որ հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ է մեկնելու Հայաստան՝ աշխատելու տեղի…

Read More
Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում. Բլինքեն

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում. Բլինքեն

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ: «Կարճ ժամանակահատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել՝ հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարողանում ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ ստեղծում ենք ռազմավարական գործընկերույթան հանձնաժողով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք…

Read More
Մակրոնն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում ռազմական զորախմբեր տեղակայելու Ֆրանսիայի նախաձեռնությունը

Մակրոնն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում ռազմական զորախմբեր տեղակայելու Ֆրանսիայի նախաձեռնությունը

Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը քննարկել են մարտի դաշտում իրավիճակը, Կուրսկի ուղղությամբ զարգացումները: «Պայմանավորվեցինք սերտորեն աշխատել հիմնական դաշնակիցների հետ և անվտանգության արդյունավետ երաշխիքներ մշակել»,- տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Ուկրաինայում ռազմական զորախմբեր տեղակայելու՝ ֆրանսիական նախաձեռնությունը։ «Դիտարկել ենք դրա իրականացման, հնարավոր ընդլայնման և գործընթացին այլ…

Read More
Սև արկղերի տվյալները չեն հաստատում շրջանառվող վարկածներից շատերը. Լավրովը՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին

Սև արկղերի տվյալները չեն հաստատում շրջանառվող վարկածներից շատերը. Լավրովը՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ շատ բարձր է գնահատում ռուս-ադրբեջանական հարաբերությունները: «Երկկողմ հարաբերությունները վստահելի են, նախագահները պարբերաբար շփվում են։ Փակ թեմաներ գոյություն չունեն։ Նախագահ Պուտինը և նախագահ Ալիևը աշխատում են փոխշահավետ նախագծերի խթանման ուղղությամբ: Դա վերաբերում է և՛ Հյուսիս-հարավ միջանցքին, և Կովկասում և նրա շուրջ տրանսպորտային այլ…

Read More
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. ՀԱՊԿ քարտուղարություն

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. ՀԱՊԿ քարտուղարություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այսօր ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին, նշել՝ դրան գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին: ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում: «Սակայն կարևոր է հիմք ընդունել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության…

Read More
Սարատովում և Էնգելսում ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով արդյունաբերական ձեռնարկություններ են վնասվել

Սարատովում և Էնգելսում ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով արդյունաբերական ձեռնարկություններ են վնասվել

Սարատովում և Էնգելսում ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով արդյունաբերական ձեռնարկություններ են վնասվել՝ հայտնել է Սարատովի մարզային իշխանությունը: Դպրոցներն անցել են հեռավար ռեժիմի: ԶԼՄ-ները հայտնում են, որ Էնգելսի նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Այն ուկրաինական անօդաչուների թիրախում էր հայտնվել նաև հունվարի 8-ին, հրդեհը 5 օր չէր հաջողվում մարել: Տեղեկություններ կան, որ պայթյուններ են լսվել նաև Թաթարստանում:

Read More
Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են, իսկ երկու ժողովուրդների կապերը՝ եղբայրական. Լավրով

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են, իսկ երկու ժողովուրդների կապերը՝ եղբայրական. Լավրով

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են, իսկ երկու ժողովուրդների կապերը՝ բարեկամական և եղբայրական: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ: «Դրանք երկու տարբեր համակարգեր են, տարբեր ազատ առևտրի գոտիներ»,- ասել է Լավրովը:

Read More
Հայաստանը կարող է ապավինել Բրատիսլավայի աջակցությանը Եվրամիությունում. ԵՄ-ում Սլովակիայի ներկայացուցչություն

Հայաստանը կարող է ապավինել Բրատիսլավայի աջակցությանը Եվրամիությունում. ԵՄ-ում Սլովակիայի ներկայացուցչություն

Հայաստանը կարող է ապավինել Սլովակիայի աջակցությանը Եվրամիությունում՝ հայտնել են ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցչությունից: «ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոցիարը ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները և Սլովակիայի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները»,- նշված է ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։

Read More
Օտտավան չի բացառում ցանկացած արձագանք Վաշինգտոնին՝ կանադական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու դեպքում

Օտտավան չի բացառում ցանկացած արձագանք Վաշինգտոնին՝ կանադական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու դեպքում

Կանադայի իշխանությունները չեն բացառում ցանկացած պատասխան քայլ, եթե Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա, ինչը խոստացել էր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, CTV-ին ասել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։ Այս մասին գրում է The Globe and Mail-ը։ «Ցանկացած տարբերակ օրակարգում է»,- պատասխանել է նախարարը այն հարցին, թե արդյոք Կանադան պատրա՞ստ է դադարեցնել էլեկտրաէներգիայի…

Read More
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիր կնքելու հարցում, գրում է The Times of Israel-ը։ Սաարը նշել է, որ Իսրայելն աշխատում է ինչպես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմերի հետ։…

Read More
Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը ուկրաինացի ռազմագերիների հետ հյուսիսկորեացի զինվորականների փոխանակման վերաբերյալ

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը ուկրաինացի ռազմագերիների հետ հյուսիսկորեացի զինվորականների փոխանակման վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է Կուրսկի շրջանում գերի ընկած երկու ենթադրյալ հյուսիսկորեացի զինվորականի հարցաքննության տեսանյութը և հայտարարել, որ Կիևը պատրաստ է նրանց փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Մենք ոչ մի կերպ չենք կարող մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը։ Չգիտենք, թե ինչն է այնտեղ համապատասխանում իրականությանը՝ ով ում ինչ է առաջարկել։ Մենք…

Read More
Բաթումում և Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ավելի քան տասը մասնակցի

Բաթումում և Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ավելի քան տասը մասնակցի

Բաթումում կիրակի անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ութ մարդ է բերման ենթարկվել, լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետը։ «Նրանք  մեղադրվում են վարչական իրավախախտումների՝ ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցուցաբերելու համար», — ասել է Իրակլի Ջեբուաձեն: Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Աջարիայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցում իրավիճակը սրվել է, երբ Թբիլիսիից ժամանած ընդդիմադիր «Կոալիցիա…

Read More
Խորվաթիայում նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթել է Զորան Միլանովիչը

Խորվաթիայում նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթել է Զորան Միլանովիչը

Խորվաթիայի ներկայիս նախագահ Զորան Միլանովիչը հաղթել է կիրակի կայացած նախագահի ընտրության երկրորդ փուլում՝ ստանալով ձայների ավելի քան 74%-ը, նրա հիմնական մրցակից Դրագան Պրիմորացը ստացել է ընտրողնրի մոտ 25%-ի աջակցությունը, հայտնում է Euronews-ը։ Խորվաթիայում նախագահը ուղղակիորեն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նա երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է վարչապետին։ Նախագահը…

Read More
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի

Կալիֆոռնիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի հաշվարկները: Անտառային հրդեհները Լոս Անջելեսի շրջանում սկսել են արածվել հունվարի 7-ից: Ըստ հիդրոօդերևութաբանների՝ կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։ Հրդեհը շրջանում ոչնչացրել է ավելի քան 10 հազար շինություն։ Լոս…

Read More
Շոլցը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից կանցլերի պաշտոնի թեկնածու

Շոլցը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից կանցլերի պաշտոնի թեկնածու

Օլաֆ Շոլցը հաստատվել է որպես Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից կանցլերի պաշտոնի թեկնածու: Քվեարկությունը տեղի է ունեցել Բեռլինում՝ կուսակցության համագումարում։ Գերմանիայի խորհրդարանի արտահերթ  ընտրությունը տեղի կունենա փետրվարի 23-ին:

Read More
Ադրբեջանը դադարեցրել է օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը Սերբիային. Վուչիչ

Ադրբեջանը դադարեցրել է օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը Սերբիային. Վուչիչ

Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը՝ Շահ Դենիզ հանքավայրում առկա խնդիրների պատճառով՝ հայտնել է Ալեքսանդար Վուչիչը: Սերբիայի նախագահը հավելել է, որ չկա հստակություն, թե ինչքան է տևելու գազի մատակարարումների վերականգնումը: «Մենք ունենք բավարար քանակությամբ գազ՝ սպառելու համար, քանի դեռ չի պատահել ինչ-որ այլ դժբախտություն։ Ես հույս ունեմ,…

Read More