Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել: Տելեգրամյան գրառմանը նա կցել է զինվորական վկայականի լուսանկար, որը, հավանաբար, պատկանում է գերիներից մեկին։   «Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են հնարավորը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն»,- գրել է Զելենսկին։…

Read More
Սիրիայի առաջնորդն ընդունել է Օմանի սուլթանի բանագնացին

Սիրիայի առաջնորդն ընդունել է Օմանի սուլթանի բանագնացին

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսում ընդունել է Օմանի սուլթանի բանագնաց շեյխ Աբդուլազիզ բին Աբդուլլահ բին Զահեր Ալ Հինայիին: Օրակարգում են եղել Արաբական Հանրապետությունում վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները: Երեկ էլ Ահմեդ ալ-Շարաան հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ: Ակնկալվում է, որ առաջիկայում Սիրիայի արտգործնախարարը կմեկնի Եվրոպա՝ քննարկելու տնտեսական հնարավոր գործակցությունը և Բաշար…

Read More
Ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը. ՌԴ ՊՆ

Ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը. ՌԴ ՊՆ

Այս գիշեր ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Տամբովի մարզին: Կոտովսկում բազմաբնակարան շենքեր են վնասվել, կան տուժածներ: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը: ԱԹՍ է խոցվել նաև Ղրիմում: Ընդհանուր առմամբ 85 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։

Read More
ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների  և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։  «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք…

Read More
Մոսկվայից ու Երևանից չվերթները Սարատովի օդանավակայանից ուղղվել են դեպի այլ օդանավակայաններ

Մոսկվայից ու Երևանից չվերթները Սարատովի օդանավակայանից ուղղվել են դեպի այլ օդանավակայաններ

Սահմանափակումների պատճառով Մոսկվայից ու Երևանից չվերթներն ուղղվել են դեպի Սամարայի և Վոլգոգրադի այլընտրանքային օդանավակայաններ: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Սարատովի «Գագարին» օդանավակայանը: Ավելի վաղ «Ռոսավիացիան» ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել Սարատովի օդանավակայանում թռիչքների համար: Նաև հունվարի 11-ի առավոտյան թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում, ավելի ուշ դրանք հանվել են:

Read More
Բայդենն ու Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը

Բայդենն ու Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Ջո Բայդենը և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը: Անդրադարձ է եղել մարտի դաշտում իրավիճակին:   Սպիտակ տնից հիշեցրել են, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի, մասնավորապես՝ նավթագազային ընկերությունների և դրանց ղեկավարների դեմ:…

Read More
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային ընկերությունների նկատմամբ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային ընկերությունների և դրանց ղեկավարների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում են ներառվել «Զարուբեժնեֆտի» ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, «Գազպրոմնեֆտի» ղեկավար Ալեքսանդր Դուկովը, «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի որդին և այլք: Պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմնեֆտ» և «Սուրգուտնեֆտեգազ» ընկերությունները, սերբական NIS ընկերությունը, որը «Գազպրոմնեֆտի» դուստր ձեռնարկությունն է: Սահմանափակումներ են կիրառվել նաև…

Read More
Միջազգային հանրությունը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում

Միջազգային հանրությունը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում: Կառույցն ընդգծել է, որ նոր նախագահի ընտրությունը վճռորոշ է պետական հաստատությունների լիարժեք գործունեության ապահովման, հատկապես Լիբանանի քաղաքական, տնտեսական և անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և քաղաքական անկախությանը: Լիբանանի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Աունի ընտրությունը…

Read More
Իտալիան վերահաստատել է համակողմանի աջակցությունը Ուկրաինային

Իտալիան վերահաստատել է համակողմանի աջակցությունը Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել է Իտալիայի վարչապետը: Ջորջիա Մելոնին վերահաստատել է համակողմանի աջակցությունը, որն Իտալիան ցուցաբերում է Ուկրաինայի պաշտպանությանը և ուկրաինացի ժողովրդին։ Զելենսկին հանդիպել է նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Իտալիայի նախագահը նույնպես վստահեցրել է, որ Հռումը կշարունակի աջակցել Կիևին: Նա նշել է, որ օգնելով Ուկրիանային՝ երկրները նպաստում են ամբողջ Եվրոպայի անվտանգության ամրապնդմանը:

Read More
Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման շփումների կազմակերպման համար ցանկություն և քաղաքական կամք են պահանջվում Վաշինգտոնից: «Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար բաց լինելու մասին: Դրա համար…

Read More
Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության ուղղությամբ. Ֆիդան

Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության ուղղությամբ. Ֆիդան

Հարավային Կովկասում բացվել է հարատև խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորության պատուհան՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: «Ես հավատում եմ, որ Հայաստանն էլ կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։ Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է…

Read More
Ողջունում եմ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը. Լեքսման

Ողջունում եմ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը. Լեքսման

Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական եզրակացությանը: «Ես անկեղծորեն ողջունում եմ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։ Այն երկրները, որոնք համապատասխանում են անհրաժեշտ պայմաններին և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ցանկալի լինեն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է…

Read More
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհները շարունակում են զանգվածային ավերածությունների պատճառ դառնալ: CNN-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության վարչությունը հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան ծանուցում է ստացել հրդեհի հետևանքով 10 մահվան դեպքի մասին: Լոս Անջելեսի տասնյակ հազարավոր բնակիչների պարտադիր տարհանման հրաման է տրվել: Իրավիճակը սրում են ուժեղ քամիները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են ավիացիայի աշխատանքը: Հրդեհները…

Read More
Վրաստանում կստեղծվի հանձնաժողով՝ քննելու Սաակաշվիլու կառավարության գործունեությունը

Վրաստանում կստեղծվի հանձնաժողով՝ քննելու Սաակաշվիլու կառավարության գործունեությունը

Վրաստանում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի՝ 2003-2012 թթ. կառավարության և քաղաքական գործիչների գործունեությունը: Խորհրդարանի ընդունած եզրակացությունը կուղարկվի Վրաստանի դատախազություն և այլ համապատասխան մարմիններ՝ հետագա միջոցներ ձեռնարկելու համար: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ընդգծել է, որ հանձնաժողովը կստեղծվի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում: «Վրաստանում գործում է…

Read More
Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումները Ռուսաստանը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ

Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումները Ռուսաստանը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական եզրակացությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ: Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ուստի Հայաստանը կանգնելու է ընտրության առաջ: «ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների դադարեցման դեպքում Հայաստանում մի կողմից…

Read More
Ամերիկացի դիվանագետը ժամանել է Թուրքիա՝ Սիրիայում քուրդ զինյալների վերաբերյալ բանակցությունների համար

Ամերիկացի դիվանագետը ժամանել է Թուրքիա՝ Սիրիայում քուրդ զինյալների վերաբերյալ բանակցությունների համար

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջոն Բասը երկօրյա այցով ժամանել է Անկարա՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու նախագահ Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո Սիրիայում ստեղծված խնդիրները՝ գրում է Hurriyet-ը: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում է Սիրիայի հյուսիսում Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) ներկայության հարցը։ Պարբերականը հիշեցնում է, որ այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Անկարան խստացրել է…

Read More
Նեթանյահուն հրաժարվել է մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը. The Times of Israel

Նեթանյահուն հրաժարվել է մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը. The Times of Israel

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է հունվարի 20-ին նախատեսված այցը Միացյալ նահանգներ՝ մասնակցելու նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը՝  վկայակոչելով Իսրայելի կառավարության ղեկավարի օգնականներից մեկին։ Պարբերականի աղբյուրը չի հստակեցրել, թե ինչու է Իսրայելի կառավարության ղեկավարը հրաժարվել այդ ծրագրից։ Հունվարի 1-ին The Times of Israel-ը գրել էր,…

Read More
Ռուսաստանը ցանկանում է  փոխադարձ վստահության ու անվտանգության մթնոլորտ Կովկասում. Պեսկով

Ռուսաստանը ցանկանում է փոխադարձ վստահության ու անվտանգության մթնոլորտ Կովկասում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Կովկասում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ և Մոսկվան շահագրգռված է այնտեղ խաղաղությամբ, կայունությամբ ու անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի ու Երևանի հետ։ «Մենք ցանկանում ենք, որ Կովկասում լինի խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխվստահության մթնոլորտ…

Read More
Իտալացի լրագրողն ազատ է արձակվել իրանական բանտից և վերադարձել Հռոմ

Իտալացի լրագրողն ազատ է արձակվել իրանական բանտից և վերադարձել Հռոմ

Սեսիլիա Սալան իրանական բանտում երեք շաբաթ անցկացնելուց հետո վերադարձել է Իտալիա՝ գրում է Euronews-ը։ Հռոմի օդանավակայանում նրան դիմավորել են ծնողները, գործընկերը և վարչապետ Ջորջա Մելոնին՝ արտգործնախարար Անտոնիո Տայանիի ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի ուղեկցությամբ։ Շատերը համարում են, որ լրագրողն ազատ է արձակվել վարչապետի ջանքերի շնորհիվ: Il Foglio օրաթերթի լրագրող Սալան Թեհրանում ձերբակալվել էր դեկտեմբերի 19-ին՝…

Read More
Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո ՌԴ Էնգելս քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո ՌԴ Էնգելս քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում չորեքշաբթի՝ հունվարի 8-ի առավոտյան, «Ռոսռեզերվ» նավթի պահեստին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհի տարածքը մինչև երեկո մեծացել է, և այդ պատճառով իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Նրա խոսքով՝ ԱԻՆ հրշեջ ծառայության երկու աշխատակից զոհվել է, մեկ հրշեջ էլ վիրավորվել է։ Ավելի…

Read More
Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց

Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խիստ քննադատության է ենթարկել Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները: Իր ելույթում Շոլցն ընդգծել է սահմանների անխախտելիությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որը հավասարապես կիրառելի է բոլոր երկրների համար: Նա պարզաբանել է, որ այն գործում է ամբողջ աշխարհում: «Այս սկզբունքը վերաբերում է բոլոր երկրներին՝ անկախ նրանց չափից և…

Read More
Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը․ Էրդողան

Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Համաձայն տարածված հաղորդագրության՝ զրույցի ընթացքում երկու ղեկավարները քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը գոհունակությամբ նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առաջնորդվելով «մեկ…

Read More
Մեքսիկայի նախագահը Թրամփին առաջարկել է ամերիկյան մայրցամաքն անվանել մեքսիկական

Մեքսիկայի նախագահը Թրամփին առաջարկել է ամերիկյան մայրցամաքն անվանել մեքսիկական

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն առաջարկել է ամերիկյան մայրցամաքն անվանել Մեքսիկական՝ ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մտադրության մասին հայտարարությանը, որն արվել է երեքշաբթի։ Մեքսիկայի նախագահը նշել է. «Փաստ է, որ Մեքսիկական ծոցը ՄԱԿ-ի կողմից ճանաչված անուն է: Բայց ինչո՞ւ մենք մայրցամաքը չենք անվանում Մեքսիկական Ամերիկա: Գեղեցիկ է հնչում, այնպես…

Read More
ԵՄ-ն Տիրասպոլին կոչ է արել ընդունել գազը Քիշնևից

ԵՄ-ն Տիրասպոլին կոչ է արել ընդունել գազը Քիշնևից

Եվրամիությունը չճանաչված Մերձդնեստրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել էներգիայի մատակարարման վերաբերյալ Մոլդովայի առաջարկների արգելափակումը էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է այն բանից հետո, երբ «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Մերձդնեստր: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Անիտա Հիպերը, գրում Է Politico-ն։ «Տիրասպոլին կոչ ենք անում համագործակցել Քիշնևի հետ՝…

Read More
ԵՄ-ն կոչ է արել հարգել Դանիայի, այդ թվում՝ Գրենլանդիայի ինքնիշխանությունը

ԵՄ-ն կոչ է արել հարգել Դանիայի, այդ թվում՝ Գրենլանդիայի ինքնիշխանությունը

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին՝ կապված Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ։ «Անդամ երկրների ինքնիշխանությունը միշտ պետք է հարգվի: Սա դիվանագիտության ​​արժեքներից մեկն է և հիմնարար սկզբունքը, որի վրա մենք միշտ հենվում ենք մեր աշխատանքում: Եվ դա վերաբերում է նաև Դանիայի դեպքին»,- չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

Read More
Գերմանիան Եվրամիությանը կոչ է արել չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մի մասը

Գերմանիան Եվրամիությանը կոչ է արել չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մի մասը

Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Եվրամիության երկրներին Բաշար Ասադի տապալումից հետո վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը։ Այս մասին հունվարի 7-ին հայտնել են բրիտանական Financial Times (FT) թերթը և ֆրանսիական AFP գործակալությունը՝ վկայակոչելով զրուցակիցներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ։ Ըստ AFP-ի՝ առաջարկությունն արվել է հունվարի 3-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ Դամասկոս այցից հետո։…

Read More
ԱՄԷ-ն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ քննարկում է Գազայի հատվածի կառավարման հարցը

ԱՄԷ-ն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ քննարկում է Գազայի հատվածի կառավարման հարցը

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ քննարկել է մասնակցությունը Գազայի հատվածի ժամանակավոր կառավարմանը, իսրայելական զորքերի դուրսբերումից հետո և մինչև Պաղեստինի ազգային վարչակազմը կստանձնի տարածաշրջանի լիարժեք վերահսկողությունը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տասնյակ օտարերկրյա դիվանագետների և արևմտյան պաշտոնյաների։ Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ն ԱՄՆ-ի անվտանգության մերձավոր գործընկերն է և դիվանագիտական ​​կապեր…

Read More
Ֆիդանը հայտնել է Սիրիայի քուրդ զինյալներին ներկայացված վերջնագրի մասին

Ֆիդանը հայտնել է Սիրիայի քուրդ զինյալներին ներկայացված վերջնագրի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ վերջնագիր է ներկայացվել Սիրիայի տարածքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին: Այդ մասին նա հայտնել Է հունվարի 8-ին՝ CNN Türk հեռուստաալիքի եթերում։ «Մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել։ Եթե դուք չեք ցանկանում ռազմական գործողության տարբերակը կիրառվի, ապա օտարերկրյա ահաբեկիչները պետք է հեռանան Սիրիայից, պարագլուխները՝ լքեն երկիրը, իսկ…

Read More
Պանամայի արտգործնախարարը բացառել է ջրանցքի ինքնիշխանության քննարկումը

Պանամայի արտգործնախարարը բացառել է ջրանցքի ինքնիշխանության քննարկումը

Պանաման մտադիր չէ քննարկել Պանամայի ջրանցքի ինքնիշխանության հարցը, հայտարարել է երկրի արտգործնախարար Խավիեր Մարտինես-Աչա Վասկեսը։ «Մեր ջրանցքի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ: Այն կոչված է ծառայելու մարդկությանն ու նրա առևտրին: Մենք երաշխավորում ենք միջազգային հանրությանը՝ չմասնակցել որևէ հակամարտության: Սա ամենամեծ արժեքներից մեկն է, որ մենք առաջարկում ենք աշխարհին»,- մեջբերում է CNN-ը նախարարի հայտարարությունը։ Դիվանագետը հավելել է….

Read More
Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի լուրից. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի լուրից. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Չինաստանին՝ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է մարդկային զոհերի և ավերածությունների: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և աղոթում տուժածների շուտափույթ ապաքինման համար»,- գրված է նախարարության X-ի էջում: Երեքշաբթի 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար շրջանում, ինչի հետևանքով,…

Read More