Թրամփը Հարիսից առաջ է 5 մլն քվեով

Թրամփը Հարիսից առաջ է 5 մլն քվեով

ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քվեաթերթիկների շարունակվող հաշվարկի նախնական արդյունքներով առաջ է Քամալա Հարիսից է 5 մլն ձայնով։ Նման տվյալ է հրապարակել Associated Press-ը։ Թրամփն այժմ ունի ավելի քան 58 մլն ձայն, մինչդեռ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը ստացել է 53 մլն ձայն։ Չնայած ընդհանուր հաշվարկով ձայների նման առավելությանը՝ նախագահի ընտրությանը հաղթանակը որոշվում է ոչ…

Read More
Դոնալդ Թրամփն ընտրիչների ձայնով առաջ է Քամալա Հարիսից

Դոնալդ Թրամփն ընտրիչների ձայնով առաջ է Քամալա Հարիսից

ԱՄՆ ընտրության արդյունքում The New York Times-ը, հիմնվելով նախնական արդյունքների ու էքզիթ-փոլերի տվյալների վրա, 86 տոկոս հավանականությամբ կանխատեսում է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Պարբերականը նաև կանխատեսում է, որ Թրամփը կստանա ընտրիչների 250-ից 335, իսկ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը՝ 203-ից 288 ձայն։ Այս պահին, ըստ նախնական հաշվարկների, Քամալա Հարիսն ունի ընտրիչների 179, իսկ Դոնալդ Թրամփը…

Read More
Թրամփը քվեարկել է Ֆլորիդայում

Թրամփը քվեարկել է Ֆլորիդայում

ԱՄՆ նախագահը հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկել է Միացյալ Նահանգների նախագահի ընտրությանը, հաղորդում է CNN-ը։ Քվեարկությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պալմ-Բիչ քաղաքի ընտրական տեղամասերից մեկում։ ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը դեռ նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը: ԱՄՆ ընտրատեղամասերում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը:…

Read More
Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել․ նոր նախարարի անունը հայտնի է

Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել․ նոր նախարարի անունը հայտնի է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմը հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկության մասին։ Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ պաշտոնը ստանձնել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։

Read More
Բելգորոդում անօդաչու սարքի հարվածի հետևանքով բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել

Բելգորոդում անօդաչու սարքի հարվածի հետևանքով բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել

Բելգորոդում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում: Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ավերվել կամ վնասվել է 10 բնակարան և 7 ավտոմեքենա: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ զոհեր չկան, տուժել է մեկ մարդ։ Լրատվամիջոցները հայտնել են, որ վիրավորների թիվն ավելի մեծ է:

Read More
Ղազախստանի և Ֆրանսիայի միջև պահպանվում է ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսությունը. Տոկաև

Ղազախստանի և Ֆրանսիայի միջև պահպանվում է ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսությունը. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկնել է Փարիզ, հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ժառայությունը: Տոկաևը նշել է, որ բացառիկ կարևորություն է տալիս այդ այցին, որը նախանշում է Ղազախստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության նոր հանգրվան: «Այսօր մեր երկրների միջև պահպանվում է ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն։ Ղազախստանը և Ֆրանսիան սերտորեն…

Read More
Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին

Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին:   «Հանձնաժողովն անցումային փուլում է, հետևաբար նախագահը կենտրոնանալու է իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»,- ասել է Ֆոն դեր Լայենի խոսնակը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։

Read More
Բիշքեկում վաղը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը

Բիշքեկում վաղը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը

Նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը: Միջոցառման գլխավոր թեման հետևյալն է. «Թյուրքական աշխարհի հզորացում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար»։ Ղրղզստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ գագաթնաժողովին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ պետությունների ներկայացուցիչները: Այսօր արդեն պետական այցով Ղրղզստան է մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը:…

Read More
ԱՄՆ ընտրատեղամասերում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը

ԱՄՆ ընտրատեղամասերում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը

ԱՄՆ ընտրատեղամասերում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը: Վաղ առավոտյան երկրի արևելյան նահանգներում առավոտյան 6:00-ին բացվել են ընտրատեղամասերը: Ակնկալվում է, որ նախագահի այս ընտրությանը կմասնակցի ավելի քան 160 միլիոն ամերիկացի: 82 միլիոն քաղաքացի նախորդ շաբաթների ընթացքում արդեն վաղաժամ քվեարկել է:

Read More
Մոլդովայի նախագահի ընտրությունը չի կարելի համարել արդար, թափանցիկ և ժողովրդավարական. Պեսկով

Մոլդովայի նախագահի ընտրությունը չի կարելի համարել արդար, թափանցիկ և ժողովրդավարական. Պեսկով

Մոլդովայի նախագահի ընտրությունը չի կարելի համարել արդար, թափանցիկ և ժողովրդավարական՝ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան այդ ընտրության մասին կարող է օբյեկտիվորեն դատել ըստ Ռուսաստանում բնակվող Մոլդովայի քաղաքացիների, որոնց քվեարկելու հնարավորություն չի տրվել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ դա չէր կարող ազդեցություն չունենալ ընտրության արդյունքների վրա։  Ավելի վաղ ՌԴ…

Read More
Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ դա տեղի է ունեցել պլանային վարժանքների ընթացքում։ Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, տուժել է 12 մարդ, նրանք հոսպիտալացվել են: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Read More
Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքների պատվիրակությունը այցելել է Սյունիք. Դըկոտինյի

Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքների պատվիրակությունը այցելել է Սյունիք. Դըկոտինյի

Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքի պատվիրակությունը՝ տարածաշրջանի փոխնախագահ և Վիենի քաղաքապետ Թիերի Կովաչի գլխավորությամբ այցելել է Հայաստանի ռազմավարական տարածաշրջան՝ Սյունիք: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Նախագահ Լորան Վոկյեի նախաձեռնությամբ երկու տարածաշրջանների միջև 2023 թվականի մարտին հաստատված հարաբերությունները զարգանում և խորանում են»,- նշել է դիվանագետը: Նա տեղեկացրել է, որ Բրոնի,…

Read More
Դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Պուտինին

Դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահին: Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է 28 նոր դեսպանի հավատարմագրերը։ «Ուրախ եմ այստեղ տեսնել Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին։ Այդ պետությունները Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, ամենաբարի բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան…

Read More
Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռների արձակումն իրականացվել է մոտ 9 րոպեի ընթացքում՝ առավոտյան 7:30-ից Հյուսիսային Կորեայի արևմտյան հատվածից: Առնվազն 7 հրթիռ հասել է մոտ 100 կմ առավելագույն բարձրության և մոտ 400 կմ թռչելուց հետո, ենթադրաբար, ընկել է Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզուց…

Read More
Վրաստանում դատարանը չեղյալ է հայտարարել 30 տեղամասերում խորհրդարանի ընտրության արդյունքները

Վրաստանում դատարանը չեղյալ է հայտարարել 30 տեղամասերում խորհրդարանի ընտրության արդյունքները

Վրաստանի շրջանային դատարանը չեղյալ է հայտարարել խորհրդարանի ընտրության արդյունքները 30 տեղամասում՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է բողոքարկել շրջանային դատարանի որոշումը: Քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ հայցեր է ներկայացրել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։ Կազմակերպությունը պահանջել է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները ավելի քան երկու հազար տեղամաում։ Թբիլիսիի և այլ քաղաքների դատարանները բողոքները չեն…

Read More
Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան հավակնությունները. Միլլեր

Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան հավակնությունները. Միլլեր

Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդին, մենք վրաց ժողովրդի կողքին ենք՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: «Մենք նշել ենք, որ աջակցում ենք նրանց եվրոպական հավակնությունները, նրանց հետագա ինտեգրմանը եվրատլանտյան գործընկերների հետ»,- ասել է Մեթյու Միլլերը: Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է Վրաստանի կառավարությանը տրամադրվող օգնության զգալի չափը՝ 95 միլիոն դոլարը այն քայլերի պատճառով,…

Read More
Ուժեղ փոթորիկների հետևանքով հեղեղվել է Բարսելոնը

Ուժեղ փոթորիկների հետևանքով հեղեղվել է Բարսելոնը

Ուժեղ փոթորիկների հետևանքով հեղեղվել է Բարսելոնը: Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը Կատալոնիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել, մարդկանց կոչ արել զգոն լինել և զերծ մնալ ուղևորություններից: Նշվում է, որ հորդառատ անձրևները Վալենսիայի ինքնավարությունից տեղափոխվել են երկրի հյուսիս-արևելք: Սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս ջրի ներթափանցումը Բարսելոնի օդանավակայանի տերմինալ: Տասնյակ չվերթներ են չեղարկվել կամ հետաձգվել:…

Read More
Չեմ մասնակցի Բաքվում COP-29-ին, քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկիր է. Թունբերգ

Չեմ մասնակցի Բաքվում COP-29-ին, քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկիր է. Թունբերգ

Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին: Նրա խոսքով՝ համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է, քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկրի է, որը բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ հայերի նկատմամբ՝ էթնիկ զտումներ: Թունբերգն այժմ Վրաստանում է: Նա մասնակցել է երեկ Թբիլիսիում…

Read More
ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին նախագահ կընտրեն

ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին նախագահ կընտրեն

Միացյալ Նահանգներում երեքշաբթի նախագահի ընտրություն կանցկացվի․ ԱՄՆ քաղաքացիները, իսկ հետո նաև ընտրական կոլեգիան կորոշեն, թե առաջիկա չորս տարիներին ով է ղեկավարելու երկիրը՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրա՞մփը, որն արդեն եղել է նախագահի պաշտոնին, թե՞ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Երկրում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ թեկնածուների միջև ընթանում է հավասար ընտրապայքար։ Փաստեր թեկնածուների մասին․…

Read More
Աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի՝ հարաբերություններում նոր էջ սկսելու ձգտմանը․ Ղազախստանի նախագահ

Աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի՝ հարաբերություններում նոր էջ սկսելու ձգտմանը․ Ղազախստանի նախագահ

Ղազախստանը, բախվելով հակամարտությունների աճող ռիսկերին ու ընթացիկ մարտահրավերներին, աջակցում է խաղաղ գործընթացներին ու միջքաղաքակրթական երկխոսությանը։ Այդ մասին Le Figaro-ում հրապարակված իր հոդվածում նշել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա նաև անդրադարձել է մի շարք հակամարտությունների, որոնցում իր երկիրը փորձել ու փորձում է հանդես գալ իբրև բանակցային հարթակ տրամադրող։ «ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի քննարկման բանակցային…

Read More
Լիբանանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 3000-ը

Լիբանանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 3000-ը

Լիբանանի շրջաններին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 3000-ը, տուժել է 13492 խաղաղ բնակիչ, ասված է Լիբանանի առողջապահության նախարարությանը կից արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարության մեջ։ «Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհվածների թիվը հասել է 3002-ի, վիրավորում է ստացել 13492 խաղաղ բնակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 3-ին իսրայելական…

Read More
Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը

ՌԴ և Ադրբեջանի վարչապետներ Միշուստինն ու Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության հարցեր, հայտնում է Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին։

Read More
Սանդուն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ շնորհավորելու համար

Սանդուն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ շնորհավորելու համար

Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրված Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ հղած շնորհավորանքի համար: «Շնորհակալություն, Նիկոլ Փաշինյան, Ձեր ջերմ շնորհավորանքների համար։ Մոլդովան արժևորում է Հայաստանի հետ իր բարեկամությունը և մեր համատեղ հավատարմությունը ժողովրդավարությանը»,- գրված է Սանդուի X-ի էջում:

Read More
Գազայի հատվածի հյուսիսում վերջին 48 ժամում զոհվել է ավելի քան 50 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

Գազայի հատվածի հյուսիսում վերջին 48 ժամում զոհվել է ավելի քան 50 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջաբալիայում, վերջին 48 ժամում ավելի քան 50 երեխա է մահացել, հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրենը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Քեթրին Ռասելն ասել է, որ հարվածներ են հասցվել շենքերին, «որոնցում հարյուրավոր մարդիկ են պատսպարվել»: Ռասելը հարձակումներն անվանել է «Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա անկանոն հարձակումների սարսափելի հետևանքների ևս մեկ օրինակ»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել…

Read More
ԵՄ-ն Վրաստանից որոշակի քայլեր է սպասում եվրաինտեգրման համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն Վրաստանից որոշակի քայլեր է սպասում եվրաինտեգրման համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությանն անհրաժեշտ են Վրաստանի իշխանությունների որոշակի գործողությունները, եթե հանրապետությունը ցանկանում է պահպանել իր կուրսը դեպի ԵՄ։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա նշել է, որ Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո իրավիճակը «մնում է տագնապալի»։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց համախոհներն այսօր երթով շարժվել են…

Read More
Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին. Բերբոք

Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այցի ծրագիրը, ըստ նախնական տվյալների, ներառում է հանդիպումներ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, համատեղ մամուլի ասուլիս արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Բերբոքը Կիև է ժամանել վաղ առավոտյան հատուկ գնացքով: Սա նրա ութերորդ այցն է Ուկրաինա՝ պատերազմն սկսվելուց ի վեր: Վերջին անգամ Գերմանիայի արտգործնախարարն…

Read More
Կասպից ծովում սկսվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները

Կասպից ծովում սկսվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները

Ադրբեջանն ու Իրանը Կասպից ծովում համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցում է 100-ից ավելի ադրբեջանցի զինվորական։ Кавказский узел-ը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին երկու պետությունները զորավարժություններ են անցկացրել միմյանց սահմանին։  Կասպից ծովում AZIREX-2024 համատեղ զորավարժություններն անցկացնում են Ադրբեջանն ու Իրանը՝ «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո՝ Կասպից ծովի իրանական ջրերում: Նախօրեին…

Read More
Ուկրաինայի ամբողջականությունը խաղաղության պայման է. Ֆիդան

Ուկրաինայի ամբողջականությունը խաղաղության պայման է. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման պայմանը։ «Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում»,- Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել է Hurriyet թերթի հետ հարցազրույցում։ Երկու երկրներն էլ չեն ցանկանում պարտված լինել, և թուրքական կողմը շարունակում է շփման եզրեր փնտրել Ուկրաինայի ու Ռուսաստանի իշխանությունների միջև, պարզաբանել է արտգործնախարարը։ Ֆիդանը չի բացառել,…

Read More
Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: «Անկեղծ շնորհավորանքներս Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի համար։ Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- գրված է Փաշինյանի X-ի էջում:

Read More
Վալենսիայի բնակիչները զայրացած են, որ իշխանությունները ժամանակին չեն զգուշացրել սպասվող աղետի մասին

Վալենսիայի բնակիչները զայրացած են, որ իշխանությունները ժամանակին չեն զգուշացրել սպասվող աղետի մասին

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը տիկնոջ հետ կիրակի՝ նոյեմբերի 3-ին, այցելել է Պայպորտա՝ ջրհեղեղից տուժած քաղաքներից մեկը, փորձել է խոսել աղետից տուժած մարդկանց հետ, հանգստացնել նրանց: Սակայն զայրացած բնակիչները միապետի վրա ցեխ են նետել, իսկ իշխանության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ Լետիսիա թագուհու, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և Վալենսիա ինքնավար համայնքի ղեկավար Կառլոս Մեյսոնի հասցեին հնչել…

Read More